Կապիբարա

Կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները

Կապիբարա

Կապիբարան ամենամեծ կրծողներից մեկն է։ Կենդանու անվանումը ծագել է հնդկական Գուարանի ցեղի լեզվից, որը թարգմանաբար նշանակում է՝ <խոտաբույերի տեր> կամ <բարակ խոտ ուտող>։ Տեղացիները կենդանուն այլ անուններ էլ են տվել՝ պոնչո, կապիգուա, կապրինչո։ Կապիբարան խոտակեր կաթնասուն է, որը կիսաջրային կյանք է վարում։ Գիտնականները նրան վերագրել են կրծող խոճկորների դասին։                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

Կապիբարաների մշտական բնակության վայրը Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներն են։ Բնակության համար նրանք նախընտրում են բարձր խոնավությամբ կլիման։

Այս կենդանիների գլուխը բավականին մեծ է, դունչը բութ է, կարելի է ասել՝ փոքր-ինչ քառակուսաձև։ Ականջները փոքր են, կլորավուն։ Աչքերը նույնպես փոքր են, իսկ լայնորեն տեղակայված քթանցքները հիշեցնում են կարկատանի։

Կապիբարան կարող է կշռել 35-66 կգ, իսկ մարմնի երկարությունը 50-62 սմ է։ Կապիբարաները շատախոս են։ Նրանք խոսում են հաչելով, խռնչալով, մլավելով, ճղճղալով, նույնիսկ շվշվացնելով։ Նրանք 100 %-ով անվնաս կենդանիներ են։ Սնվում են բույսերով և խոտով։ Կապիբարան շատ է սիրում լողալ։ Նա լողում է իր թաթերի և պոչի օգնությամբ։ Ջրի տակ կարող է մնալ մինչև 5 րոպե: Նա օրական ուտում իր քաշի 70%-ի չափով, դա օրական կազմում է մոտ 3,5 կգ սնունդ։ Նրանք սնվում են ջրային և ցամաքային բույսերով, իսկ ավելի հաճախ՝ խոտով։ Երբ անձրևային շրջանն ավարտվում է, կապիբարաների համար սկսվում է <իսկական խնջույքի> ժամանակը․ նրանք չոր խոտով սնվելու հնարավորություն են ունենում։ Կապիբարաները անտարբեր չեն ինչպես ծառերի կեղևների, այնպես էլ տարբեր մրգերի նկատմամբ։ Նրանք մանդարինների իսկական երկրպագուներ են։ Շատ են սիրում նաև սեխ, դդում և այլ մրգեր։

Դա կարող է ծիծաղելի թվալ, բայց Ուրուգվայի Ազգային բանկը թողարկել է մետաղադրամներ՝ կապիբարայի Капибара 10 фактов.jpgպատկերով:

Ահա մետաղադրամը՝

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գարծածված հինգ գոյական։
  2. Տեքստում ընդգծված բառերը ինչպիսի՞ն են ըստ կազմության։
  3. Տեքստից առանձնացրո՛ւ թվականները և յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր դրա անվանումը։
  4. Տրված նախադասության մեջ ընդգծի՛ր գործողություն ցույց տվող բառերը։

Երբ անձրևային շրջանն ավարտվում է, կապիբարաների համար սկսվում է <իսկական խնջույքի> ժամանակը․ նրանք չոր խոտով սնվելու հնարավորություն են ունենում։

  • Տեքստից դո՛ւրս գրիր հատկանի ցույց տվող բառեր։
  • Նախադասությունը համառոտի՛ր։

 Կապիբարաները անտարբեր չեն ինչպես ծառերի կեղևների, այնպես էլ տարբեր մրգերի նկատմամբ։

  • Կապիբարա անվանումը թարգմանաբար ի՞նչ է նշանակում։
  • Տեքստի նկարագրությունից օգտվելով, ներկայացրո՛ւ, թե ինչպիսի՞ն է կապիբարաների արտաքին տեսքը։
  •  Կապիբարաներն ինչպե՞ս են <խոսում>։

10. Տեքստից առանձնացրո՛ւ քեզ համար ամենազարմանալի տեղեկությունը։

Leave a Reply